Հաճախ տրվող հարցեր

Դասընթացը ամբողջովին անվճար է։ Դասընթացավարները պատրաստ են դասվանդել անվճար, իսկ կայքը անվճար տրամադրել է Uteach առցանց դասավանդման ընկերությունը։

Դասընթացը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են խորանալ թվային մարքեթինգում և հատկապես SEO-ում։

Դասընթացին կարող են մասնակցել 16-26 տարեկան այն երիտասարդները, ովքեր տիրապետում են նվազագույնը A2/B1 անգլերենի, գրագետ կարողանում են օգտվել համակարգչից և համակարգչային գործիքներից, և իրենց ապագան տեսնում են SEO-ում, իսկ 26-ից բարձր տարիքի մարդկանց համար պարտադիր է B1 անգլերենի մակարդակը և այս պահին ոլորտում աշխատելը։

Եթե դուք բավարարում եք դասընթացի մասնակցության պահանջներին, միայն ցանկություն է պետք և ինտերնետ հասանելիություն։

Դասընթացին կարող եք գրանցվել լրացնելով այս ձևաթուղթը։

Դասընթացը անկացվելու է օնլայն տարբերակով՝ Zoom ծրագրի միջոցով։ Իսկ թեստերը լրացվելու են seo.uteach.am կայքի միջոցով։

Դասընթացը կազմակերպվում է SEO համայնքի և Uteach ընկերության կողմից։

Այո՛, դասընթացը բոլոր ավարտողները կստանան սերտիֆիկատներ։

Անհարգելի պատճառով 3 դաս անընդմեջ կամ անկանոն 5 դաս բաց թողնելու դեպքում մասնակիցը դուրս կմնա դասընթացից։

Դասընթացը սկսվելու է հուլիսի 25-ին և ավարտվելու է սեպտեմբերի 30-ին՝ տևելով 10 շաբաթ։ Անցկացվելու է յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 21։00։ Դասընթացի ժամանակագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ «Դասընթացներ» բաժնում։ Այն բաղկացած է 6 մոդուլից՝ ընդհանուր 27 դասով։

Դասընթացին կարող եք գրանցվել հուլիսի 13-22-ը ներառյալ։

Դասընթացի արդյունքում կսովորեք բազային, անգամ որոշ չափով խորացված գիտելիքներ On-page, Off-page, Technical SEO-ի վերաբերյալ։ Դասընթացի ավարտից հետո կարող եք անցնել ինտերշիփի։

Այո՛, արդեն կունենաք բավական գիտելիքներ ինտերշիփի դիմելու համար։ Հենց Uteach ընկերությունը պատրաստ է 2 ամենահամապատասխան թեկանծուներին ընդունել ինտերշիփի։

Դասընթացավարները իրենց ոլորտում մեծ փորձ հավաքած մասնագետներ են, շատերն անգամ իրենց ընկերություններն են հիմնադրել։ Նրանց կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր մոդուլի էջի վերջում։

Այո՛, դասընթացը ձայնագրվելու է և ուղարկվելու է մասնակիցներին։

Ձեր հարցը կարող եք ուղղել «Կապ մեզ հետ» էջի միջոցով։