Օնլայն
25-30ՀուլՍեպ

Անվճար SEO բազային դասընթաց

Խոսնակ(ներ)՝ SEO համայնք, Հայկուհի Ոսկանյան, Գոռ Կարապետյան, Գոշ Թոսունյան, Գեորգի Մամաջանյան, Սոնա Մամյան, Արմեն Թադևոսյան

Անվճար

Ներառված դասեր ՝ 30
Մակարդակ՝ սկսնակ
Ավարտված է
Անվճար SEO բազային դասընթաց

Դասընթացի մասին

Դասընթացը անվճար է, կարող են մասնակցել 16-26 տարեկան այն երիտասարդները, ովքեր տիրապետում են նվազագույնը A2/B1 անգլերենի, գրագետ կարողանում են օգտվել համակարգչից և համակարգչային գործիքներից, և իրենց ապագան տեսնում են SEO-ում, իսկ 26-ից բարձր տարիքի մարդկանց համար պարտադիր է B1 անգլերենի մակարդակը և այս պահին ոլորտում աշխատելը։ Ընտրվելու են 40 մասնակից։ Անհարգելի պատճառով 3 դաս անընդմեջ կամ անկանոն 5 դաս բաց թողնելու դեպքում մասնակիցըը դուրս կմնա դասընթացից։ Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան սերտիֆիկատներ։

Ինչ կսովորես այս դասից

Դասընթացի արդյունքում կսովորեք բազային, անգամ որոշ չափով խորացված գիտելիքներ On-page, Off-page, Programmatic, Technical SEO-ի վերաբերյալ։ Դասընթացի ավարտից հետո կարող եք անցնել ինտերշիփի։ Հենց Uteach ընկերությունը պատրաստ է 2 ամենահամապատասխան թեկանծուներին ընդունել ինտերշիփի։

Ներառված դասեր

Խոսնակ(ներ)՝

SEO համայնք

SEO մասնագետների համայնքը տարբեր փորձով SEO մասնագետների խումբ է։

Հայկուհի Ոսկանյան

2017-թ զբաղվում է ֆրիլանսինգով։ Ստեղծել և վարում է «Ֆրիլանսինգ» ֆեյսբուքյան խումբը, որի շրջանակներում իրականացրել է մի շարք միջոցառումներ, դասընթացներ: Համատեղ աշխատել է Բելգիայի ֆրիլանս համայնքի հետ և հրապարակել ֆրիլանսերների համար օգտակար ուղեցույց գրքույկը։ Այժմ ղեկավարում է DIGICA ընկերության SEO թիմը:

Գոռ Կարապետյան

10 տարուց ավելի մարքեթինգի ոլորտում է։ Երկար տարիների փորձի և SEO-ում խորանալու շնորհիվ 2015-ին հիմնադրել և մինչև հիմա ղեկավարում է Simple Solutions ընկերությունը, իսկ 2017-ից Targeting Armenia ընկերությունը։ 2021-ից դասախոսումէ  ՀՊՏՀ-ում։

Գոշ Թոսունյան

Ունի բավականին խորը փորձառություն SaaS սեկտորում SEO-ի։ 6 տարուց ավելի աշխատելով SEO-ում՝ կարողանում է տեսնել SEO-ի ամբողջական պատկերը, ինչպես նաև տիրապետում է համապատասխան գործիքակազմին inbound մարքեթինգ կառուցելու համար։

Գեորգի Մամաջանյան

Աշխատել է 15-ից ավելի ընկերությւոններում որպես Off-page SEOմասնագետ, արդյունքում գտել է նոր հնարավորություններ link-building-ի պրոցեսը ավտոմատացնելու համար։ Հիմնադրել և ղեկավարում է Optify (ավտոմատացման գործիք լինկբիլդերների համար) և SayNine (Off-page SEO գործակալություն) ընկերությունները։

Սոնա Մամյան

10+ տարվա փորձ ունի IT բիզնես կառավարման և թվային մարքեթինգի ոլորտում։ Աշխատել է աշխարհի առաջատար ՖինՏեխ ընկերությունների հետ՝ հաճախորդների ներգրավմանն ուղղված՝ մարքեթինգային, տեխնիկական և տվյալների վերլուծության ուղղություններով։

Արմեն Թադևոսյան

1,5 տարուց ավել սկզբում Off-page, ապա ընդհանուր SEO-ում է մասնագիտացել։ Տարատեսակ համայնքների և խմբերի միջոցով կարողացել է ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ և էլ ավելի խորացել 2 գլխավոր գործոնների՝ կոնտնետի և հղումների վրա։