secondary
home

SEO սովորելու ամենահեշտ տարբերակը

Եկեք միասին բացահայտենք որոնողական համակարգերի և

կայքերի աշխարհը

Տեսնել մանրամասները

Մեր մասին

Շուկան բավականին ընդգրկուն է, պահանջարկն էլ մեծ, ինչը հնարավորություն կտա սովորողներին սկսել կամ շարունակել իրենց կարիերան թվային մարքեթինգում, հատկապես SEO-ում։

Դասընթացավարները իրենց ոլորտում մեծ փորձ հավաքած մասնագետներ են, շատերն անգամ իրենց ընկերություններն են հիմնել։

Դասընթացի պայմանները

Դասընթացն ամբողջովին անվճար է։ Դասընթացավարները պատրաստ են դասվանդել անվճար, իսկ կայքը անվճար տրամադրել է Uteach առցանց դասավանդման ընկերությունը։

Դասընթացին կարող են մասնակցել 16-26 տարեկան այն երիտասարդները, ովքեր տիրապետում են նվազագույնը A2/B1 անգլերենի, գրագետ կարողանում են օգտվել համակարգչից և համակարգչային գործիքներից, և իրենց ապագան տեսնում են SEO-ում, իսկ 26-ից բարձր տարիքի մարդկանց համար պարտադիր է B1 անգլերենի մակարդակը և այս պահին ոլորտում աշխատելը։ Մասնակիցների թիվը 40 է։

Անհարգելի պատճառով 3 դաս անընդմեջ կամ անկանոն 5 դաս բաց թողնելու դեպքում մասնակիցը դուրս կմնա դասընթացից։

Դասընթացի մասին

Դասընթացը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են խորանալ թվային մարքեթինգում և հատկապես SEO-ում։

Անկացվելու է օնլայն տարբերակով՝ Zoom ծրագրի միջոցով։ Իսկ թեստերը լրացվելու են seo.uteach.am կայքի միջոցով։

Սկսվելու է 2022թ․ հուլիսի 25-ին և ավարտվելու է սեպտեմբերի 30-ին՝ տևելով 10 շաբաթ։ Անցկացվելու է յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 21։00։ Դասընթացի ժամանակագրությանը կարող եք ծանոթանալայստեղ։

Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ«Դասընթացներ»բաժնում։ Այն բաղկացած է 7 մոդուլից՝ ընդհանուր 30 դասով։

Դասընթացին կարող եք գրանցվել հուլիսի 13-22-ը ներառյալ՝ լրացնելով այս ձևաթուղթը։

Դասընթացի մոդուլները

Մոդուլ 7։ Անալիզ և հետագա ընթացք
Արմեն ԹադևոսյանԱրմեն Թադևոսյան

Մոդուլ 7։ Անալիզ և հետագա ընթացք

Կայքը շարունակական օպտիմիզացնելուց բացի անհրաժեշտ է հետևել աճի ընթացքին, կառուցել ճիշտ ռազմավարություն ու գնալ նպատակների հետևից։ Հենց այս մասին է այս մոդուլը։


Անվճար
Մոդուլ 6։ Off-page SEO
Գեորգի ՄամաջանյանԳեորգի Մամաջանյան

Մոդուլ 6։ Off-page SEO

Off-page SEO-ը աշխատում է կայքի հեղինակության բարձրացման և լինկ բիլդինգի վրա, որն ապահովում է բարձր դիրքեր բարձր մրցակցության պայմաններում։ Այս մոդուլում կծանոթանաք լինկբիլդինգին ու դրա տեսակներին։


Անվճար
Մոդուլ 5։ Programmatic SEO
Սոնա ՄամյանՍոնա Մամյան

Մոդուլ 5։ Programmatic SEO

Programmatic (ծրագրային) SEO-ն կօգնի հեշտ անցում կատարել On-page-ից Off-page։ Այն ստրատեգիա է, որը հնարավորություն է տալիս երկար պոչով բանալի բառերով ավելի արագ աճել։


Անվճար
Մոդուլ 4։ On-page SEO և օպտիմիզացված կոնտենտի ստեղծում
Հայկուհի ՈսկանյանՀայկուհի Ոսկանյան

Մոդուլ 4։ On-page SEO և օպտիմիզացված կոնտենտի ստեղծում

On-page SEO-ի աշխատում է կայքի երևացող մասի վրա։ Կայքի ամենակարևոր գործոններից մեկը հենց կոնտենտն է, որի մասին էլ կխոսվի մոդուլի ընթացքում։


Անվճար
Մոդուլ 3։ Բանալի բառեր
Արմեն ԹադևոսյանԱրմեն Թադևոսյան

Մոդուլ 3։ Բանալի բառեր

Բանալի բառերը այն բառերը կամ արտահայտություններն են, որոնցով կայքի տարբեր էջեր երևում են որոնողական համակարգերում։ Ճիշտ ընտրված բանալի բառերը կօգնեն գեներացնել վաճառքներ։


Անվճար
Մոդուլ 2։ Տեխնիկական SEO
Գոշ ԹոսունյանԳոշ Թոսունյան

Մոդուլ 2։ Տեխնիկական SEO

Տեխնիկական SEO-ն ապահովում է օպտիմիզացված տեխնիկական հատված, կայքի լավ կառուցվածք ու որոնողական համակարգերին հասանելի կայք։ Այս մոդուլը հնարավորություն կտա ծանոթանալ որոնողական համակարգերի դասակարգման


Անվճար
Մոդուլ 1։ Ծանոթացում SEO-ին
Գոռ ԿարապետյանԳոռ Կարապետյան

Մոդուլ 1։ Ծանոթացում SEO-ին

Դասընթացի առաջին մոդուլը ծանոթացնելու է SEO-ին, նրա աշխատանքի մեխանիզմին, ինչպես նաև որոնողական համակարգերին։


Անվճար

Մեր դասընթացավարները

portrai

Գեորգի Մամաջանյան

Off-Page SEO դասընթացավար

portrai

Հայկուհի Ոսկանյան

On-Page SEO դասընթացավար

teme

Գոշ Թոսունյան

Technical SEO դասընթացավար

teme

Գոռ Կարապետյան

SEO մասնագիտության դասընթացավար

teme

Սոնա Մամյան

Programmatic SEO դասընթացավար

teme

Արմեն Թադևոսյան

Բանալի բառերի և SEO ռազմավարության դասընթացավար

Հաճախ տրվող հարցեր
Ու՞մ համար է դասընթացը
Դասընթացը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են խորանալ թվային մարքեթինգում և հատկապես SEO-ում։
Սերտիֆիկատ լինելու՞ է
Այո՛, դասընթացը բոլոր ավարտողները կստանան սերտիֆիկատներ։
Ի՞նչ կստանամ դասընթացի արդյունքում
Դասընթացի արդյունքում կսովորեք բազային, անգամ որոշ չափով խորացված գիտելիքներ On-page, Off-page, Technical SEO-ի վերաբերյալ։ Դասընթացի ավարտից հետո կարող եք անցնել ինտերշիփի։
Դասընթացից հետո կարո՞ղ եմ դիմել ինտերշիփի
Այո՛, արդեն կունենաք բավական գիտելիքներ ինտերշիփի դիմելու համար։ Հենց Uteach ընկերությունը պատրաստ է 2 ամենահամապատասխան թեկանծուներին ընդունել ինտերշիփի։
Դասընթացը ձայնագրվելու՞ է
Այո՛, դասընթացը ձայնագրվելու և ուղարկվելու է մասնակիցներին։ Սլայդներ նույնպես լինելու են։
Ե՞րբ կարող եմ գրանցվել դասընթացին
Դասընթացին կարող եք գրանցվել հուլիսի 13-22-ը ներառյալ՝ լրացնելով այս ձևաթուղթը։