secondary
home

SEO սովորելու ամենահեշտ տարբերակը

Եկեք միասին բացահայտենք որոնողական համակարգերի և

կայքերի աշխարհը

Տեսնել մանրամասները

Մեր մասին

Շուկան բավականին ընդգրկուն է, պահանջարկն էլ մեծ, ինչը հնարավորություն կտա սովորողներին սկսել կամ շարունակել իրենց կարիերան թվային մարքեթինգում, հատկապես SEO-ում։

Դասընթացավարները իրենց ոլորտում մեծ փորձ հավաքած մասնագետներ են, շատերն անգամ իրենց ընկերություններն են հիմնել։ Դե իսկ մեր նախորդ դասընթացի արդյունքները խոսում են նաև դասընթացի բարձր որակի մասին։ Մենք ունեցել ենք 50+ լայվ դասերի մասնակից, որոնց մի մասը բարձրացրել է աշխատանքային հմտությունները, իսկ ավելի քան 10-ը աշխատանքի են անցել տարբեր ընկերություններում։

Մեր առաջին դասընթացի արդյունքները

90+

ուսանող

10%+

ուղիղ աշխատանքի/ինթերնշիփի անցած մասնակից

70%

մասնագիտական առաջընթաց ունեցած մասնակից

Դասընթացի պայմանները

Դասընթացն ամբողջովին անվճար է։ Դասընթացավարները պատրաստ են դասվանդել անվճար, իսկ կայքը անվճար տրամադրել է Uteach առցանց դասավանդման ընկերությունը։

Առավելությունը տրվում է այն դիմորդներին, ովքեր ցանկանում են աշխատել կամ արդեն իսկ աշխատում են այս ոլորտում։ Մասնակիցների թիվը 50 է։

Մասնակցության համար անհրաժեշտ պահանջներ՝

A2/B1 Անգլերենի
իմացություն

Համակարգչային հմտություններ

Մարքեթինգային հմտություններ

Առաջիկա դասընթացի մասին

Առաջիկա դասընթացը Արցախահայերի համար է։ Դասընթացն իրականացվելու է ձայնագրված դասեր + լայվ սեսիաներ տարբերակով։ Սա նշանակում է, որ մասնակիցները հնարավորություն են ունենալու նախապես դիտել դասի ձայնագրված տարբերակը, ինչպես նաև այլ նյութեր, իսկ յուրաքանչյուր մոդուլի համար լինելու է 1-2 հանդիպում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել դասընթացավարներին։

Լայվ սեսիաներն անկացվելու են օնլայն տարբերակով՝ Zoom ծրագրի միջոցով։ Ինչպես դասընթացի հղումը, այնպես էլ մյուս նյութերը հասանելի են լինելու ուսանողների անձնական հաշիվներում։

Սկսվելու է 2023թ․ նոյեմբերի 2-ին և ավարտվելու է դեկտեմբերի 19-ին։Լայվ սեսիաներն անցկացվելու են յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 20։30։

Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ «Անվճար SEO բազային դասընթաց | Vol. 2» լայվ դասընթացում։

Դասընթացին կարող եք գրանցվել հոկտեմբերի 11-28-ը ներառյալ՝ լրացնելով այս ձևաթուղթը։

Մեր դասընթացավարները

portrai

Գեորգի Մամաջանյան

Off-Page SEO դասընթացավար

portrai

Հայկուհի Ոսկանյան

On-Page SEO դասընթացավար

teme

Գոշ Թոսունյան

Technical SEO դասընթացավար

teme

Գոռ Կարապետյան

SEO մասնագիտության դասընթացավար

teme

Սոնա Մամյան

Programmatic SEO դասընթացավար

teme

Արմեն Թադևոսյան

Բանալի բառերի և SEO ռազմավարության դասընթացավար

Հաճախ տրվող հարցեր

Ու՞մ համար է դասընթացը

Դասընթացը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են խորանալ թվային մարքեթինգում և հատկապես SEO-ում։

Սերտիֆիկատ լինելու՞ է

Այո՛, դասընթացը բոլոր ավարտողները կստանան սերտիֆիկատներ։

Ի՞նչ կստանամ դասընթացի արդյունքում

Դասընթացի արդյունքում կսովորեք բազային, անգամ որոշ չափով խորացված գիտելիքներ On-page, Off-page, Technical SEO-ի վերաբերյալ։ Դասընթացի ավարտից հետո կարող եք անցնել ինտերշիփի։